|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայի քաղաքական նպատակները Սիրիայում ակնհայտ են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա` տարածաշրջանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, քանի որ տարածաշրջանային քաղաքական թատերաբեմ են դուրս եկել իսլամամետ ուժերը, բացի այդ` ուժեղացել են նաեւ Արևմուտքի, հատկապես` Միացյալ Նահանգների ջանքերը:
«Թուրքիան, համաձայնելով իր տարածքում հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել, դարձյալ գործարքի մեջ է մտնում Միացյալ Նահանգների հետ` նրանից ստանալով իր դիրքերը Մերձավոր Արևելքում ուժեղացնելու հնարավորություն»,- նշեց թուրքագետը:
Բանախոսի խոսքերով` Սիրիայում Թուրքիան մի կողմից գործում է ի շահ Արևմուտքի, մյուս կողմից` ի շահ իր ծրագրերի:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ Ադրբեջանը, առիթից օգտվելով, ռազմական գործունեություն սկսի Հայաստանի դեմ, թուրքագետն ասաց, որ մենք պետք է զգոն լինենք, պատրաստ` ամենավատին: