կարևոր
640 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 12:07
Հասարակություն

ՈւՂԻՂ. «Արմենիա 2026» շարժումը մտնում է ակտիվ քաղաքականություն. ստորագրվում է նոր հուշագիր

Ձևավորվել է «Արմենիա 2026» շարժումը, որի հիմնադիրը  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Նարեկ Մանուկյանն է։ Շարժումն ըստ հիմնադրի՝ վերկուսակցական հարթակ է, որը ձևավորվել է հետևյալ նպատակների շուրջ։

 1․ Ունենալ իշխանություն, որը Հայաստանը կդարձնի անվտանգ և Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգերը կբերի այնպիսի մակարդակի, որ Հայաստանի անկախությանը վտանգ չի սպառնա:

 2․ Երկրի տնտեսական վիճակը և սոցիալական ծրագրերը կբերի այն վիճակի, որ աղքատության մակարդակը 10%-ից ներքև կլինի, իսկ ծայրահեղ աղքատներ ընդհանրապես չեն լինի: 

3․Չլինի Հայաստանում քաղաքացի, ով ունենա առողջական խնդիր և որևէ պատճառով, ներառյալ ֆինանսականը, չկարողանա օգտվել առողջապահական ծառայություններից:

4․Մշակվի դեմոգրաֆիկ ցուցանիշները լավացնող հստակ և իրատեսական ծրագրեր, կնշանակվի պատասխանատուներ և կսահմանվի ժամանակացույց:
 
Ի դեպ շարժման հիմնադիրն այսօր հուշագիր կստորագրի Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հեղինակ Նաիրի Սարգսյանի հետ։