Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, նոր հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ թեմայով Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումների շարունակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ Սպիտակ տանը հղում անելովով։
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին հայտնում է, որ կտրամադրի թարմացումներ Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների մասին, այլ ոչ թե կհայտարարի նոր քաղաքականություն: Նա կխոսի տեղում տիրող իրավիճակի, ԱՄՆ ձեռնարկած քայլերի, այն գործողությունների մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչն է վտանգված ԱՄՆ-ի և աշխարհի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետության ղեկավարը կկրկնի, որ «Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների հետ միասին, բաց է մնում բարձր մակարդակի դիվանագիտական շփումների համար՝ հիմնվելով այն բազմաթիվ դիվանագիտական հնարավորությունների վրա, որոնք առաջարկվել են Ռուսաստանին վերջին ամիսներին:
Հաղորդվում է, որ հայտարարությունը կարվի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 23:30-ին (Երևանի ժամանակով՝ 00:30-ին)։