|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեկվանից հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված օրենքները և հատկապես այդ ստորագրության համար ընտրված ժամը՝ կեսգիշերն անց:
Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին երկու հարց հղեց.
«Արդյոք ոչ աշխատանքային ժամերին որոշումներ կայացնելու և հրամաններ ստորագրելու պրակտիկա կա՞:
Եվ ի՞նչ հրատապությամբ էր պայմանավորված այդ ժամին հրամանների ստորագրումը»:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր երկու հարցերի պատասխանը ստացանք մեկ տողով. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատաժամանակը նորմավորված չէ»: