|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հինգշաբթի օրը որոշում է կայացրել Իռալնդիայի դեմ՝ քաղցկեղով հիվանդ լիտվացի կնոջը իր հղիությունը դադարեցնել թույլ չտալու համար: Կինը վախեցել է, որ հղիությունը կարող է ավելի վատթարացնել իր դրությունը և ետ բերել քաղցկեղը:
Իր որշման մեջ դատարանը եկել է այն եզրակացությանը, որ Իռլանդիան չի հարգելիր երկրում ապրող լիտվացի կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիությունը և ընտանիքի իրավունքները:
Դատարանը հրամայել է Իռլանդիային 15.000 Եվրո վճարել կնոջը, ով աբորտ անելու համար ստիպված է եղել մկնել Անգլիա, որտեղ օրենքները ավելի լիբերալ են:
Իռլանդիայի առողջապահության նախարարն ասել է, որ նրանք պետք է փոփխություններ անեն օրենքի մեջ՝ նշելով, թե երբ է աբորտն օրինական: