կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-24 00:06
Հասարակություն

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է․
 
«Լրամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
 
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
 
Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։
 
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»: