|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կոչ է արել Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիային հնարավորինս խիստ պատժել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը կծելու համար։
«Ֆուտբոլային իշխանությունները պետք է արդար հետաքննեն գործը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ ֆուտբոլիստները հաճախ օրինակ են ծառայում մյուսներին։ Այսպիսի պահվածքն անթույլատրելի է»,- վարչապետի խոսքն է մեջբերում նրա մամուլի քարտուղարը։
Sports.ru-ի հաղորդմամբ՝ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հանդես է եկել այն հայտարարությամբ, որ Լուիս Սուարեսին երեք խաղով որակազրկելը քիչ է։