|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ոլորտում որակական առումով տեղաշարժ չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքն արտահայտեց Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը:
Նրա խոսքերով` պետք է խոսել ոչ թե ձեռնարկությունների քանակի մասին, այլ թե դրանցից որոնք են մրցունակ շուկայում, քանի որ ներկայումս գրանված մոտ 150 հազար ձեռնարակություններից ռեալ կերպով աշխատում է միայն 25 տոկոսը:
«Թվերի հետ խաղալը հեշտ է: Անցյալ տարի արտահանել ենք երկու ձմերուկ, այս տարի երեքը: Դուրս է գալիս, որ արտահանման 50 տոկոս ա՞ճ կա»:
Ս. Գեւորգյանի խոսքերով` այսօր հատկապես սննդամթերքի շուկայում, բացի մի քանի ապրանքատեսակից, հայաստանյան արտադրանքը մրցունակ չէ. «Սուպերմարկետներում մետրերով արտասահամանյան ապրանք է ներկայացված, իսկ մի անկյունում հայկականն է»:
Ս. Գեւորգյանը հիշեց, որ մի քանի տարի առաջ Ռոտերդամում կոնֆերանսի ժամանակ անգլիացի մասնագետը նշել է, թե Արեւելյան Եվրոպայի երկրներում բիզնես անելը հերոսություն է համարվում, եւ մինչեւ չդադարի այն հերոսություն համարվել, բիզնեսը չի զարգանալու նորմալ տեմպերով: