կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 14:26
Քաղաքական

Գործ ունենք թշնամուց վախեցած իշխանության հետ, և հերոսություն սպասելն անիմաստ է․ Արծվիկ Մինասյան

Ի՞նչ է կատարվում սահմանագծման և սահմանազատման կուլիսներում՝ լրագրողի հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց․

«Գործադիր իշխանությունն ու քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու՝ հայրենիքի, ազգի համար,  միայն սեփական փոքր խմբակով որոշում կայացնելու վիճակում։ Հենց այս հայտարարությունը պետք է օգտագործվեր՝ ոչ միայն   Ալիևին և նրա նմաններին պատասխան տալու համար, այլև հստակ համահայկական ուժի համախմբման գործողություն պետք է իրականացվեր։ Դեկտեմբերի 14-ին հրավիրելու ենք արտահերթ նիստ, մեր ներկայացրած նախագծում կա հստակ պահանջ՝ պահանջվում է ՀՀ գործադիր իշխանությունից, որի զերծ մնա որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, որ Արցախի տարածքների օկուպացիան դատապարտվի, բայց  քանի որ մենք գործ ունենք  թշնամուց վախեցած իշխանության հետ, ապա սպասել,  որ հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։