կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 10:47
Տարածաշրջան

«Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել»

«Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել»

Այսօր՝ հունվարի 19-ին լրանում է Կ.Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի  խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 9-րդ տարելիցը:

Այդ կապակցությամբ «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կողմից «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրատան դիմաց հուշ միջոցառում տեղի կունենա: Միջոցառումը կսկսվի Թաքսիմի հրապարակում, որից հետո հավաքվածները կշարժվեն դեպի «Ակօս»-ի հին շենք, որի դիմաց 9 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը:

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Հրանտ Դինքի ելույթներից:

 

* * *

Հիմա Թուրքիո մեջ բոլոր այս շարժումները մեջտեղ հանեցին ինքնության հարց՝ ո՞վ է թուրքը: Քուրդը ըսավ՝ ես թուրք չեմ՝ քուրդ եմ: Ես ալ օր մը գացի Ուրֆայի մեջ, ինձի հարցում մը հարցված էր, որ «ամեն օր ձեր դասարանին մեջ, դպրոցներում մեջ «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» կսեք, ամենօրվա ձեր ելույթը կունենաք, ի՞նչ կզգաք»: Ես ալ ըսի՝ ես շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ:

 

* * *

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մեկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնա: Այո\', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծեք, որ պիտի գանք և այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրա:

 

* * *

Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք պիտի օգտվիք, դո\'ւք մարդ պիտի ըլլաք: Ես իմ պապերուս ցավը, իրականությունը կշալկեմ, հավիտյանս հավիտենից պատիվովս կտանիմ, բայց ձեզի~ ի՞նչ պիտի ըլլա: Եթե չի ճանաչեք, այսպես պիտի մնաք: Անգամ մը ևս պիտի գործեք: Հայերը ջարդեցիք, հիմա քուրդերը պիտի ջարդեք: Աս է իրականությունը:

 

* * *

Ես որևէ ազգի՝ ոչ ֆրանսացիներեն, ոչ գերմանացիներեն, ոչ ամերիկացիներեն Ցեղասպանության ճանաչման նկատմամբ աշխատանք չեմ տարած և չեմ տանիր, որովհետև իրենց երբե’ք չեմ վստահած, չեմ վստահիր ալ…:

 

* * *

Այո, երբեմն, մարդ եմ, կվախնամ: Դժվարություններ կապրիմ այդ երկրին մեջ: Երբեմն սպառնալիքները կհասնին ոչ թե իմ անձիս, այլ մինչև իմ ընտանիքիս: Այդ ատեն կվախնամ: Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել: Երբեմն կմտածեմ՝ առնեմ զավակներդ, դուրս երթամ, բայց մինչև այսօր չգացի՝ մնացի: Տեսնենք՝ ասկե վերջ…:  

 

* * *

Եթե դուք կկարծեք, որ Թուրքիայի հասարակությունը իրականությունը գիտե և կուրանա, այդպես շարունակեցեք: Ո\'չ, իրականությունը չի գիտեր: Ինչ-որ գիտե, անիկա կպաշտպանե: Ուրեմն, ձերը՝ չեմ գիտեր, բայց իմ առաջին պարտականությունս անոնց իրականությունը գիտցնելն է: Այս ուղղությամբ կաշխատինք մենք Թուրքիո մեջ, ասոր համար ալ պետականությունը մեզի չի վարձատրեր: Այո\', երբեմն կվարձատրե՝ բանտարկելով, կամ դատապարտելով: