Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Այսօր Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում Ռուանդայի ցեղասպանության արխիվն է ներկայացվելու: Արխիվն իր մեջ 1994 թ.-ի կոտորածներին վերաբերող տեղեկություններ է պարունակում:
Արխիվի նյութերը հավաքվել են Ռուանդայի լրատվամիջոցներից և թանգարաններից, դատարանի ձայնագրություններից, արտասահմանյան կազմակերպություններից, հատկապես Ֆրանսիայում, և փրկվածներից: Հետագայում ձայնագրությունները և փաստաթղթերը նաև թվային արխիվում կտեղադրվեն և մատչելի կլինեն բոլորին:
Ծրագրի կայացումը վեց տարի է տևել և իրականացվել է բրիտանական «Aegis Trust» կազմակերպության և Կիգալիում «Ցեղասպանության դեմ պայքարի հանձնաժողովի» կողմից:
Ռուանդայում «Aegis Trust»-ի տնօրեն Ֆրեդի Մութանգուան ասել է. «Այն ցույց կտա փաստեր, թե ինչպես է ցեղասպանությունը նախապատրաստվել և իրականացվել: Մեր նպատակն է պատմել, թե ինչ է եղել և ասել «երբեք նորից»:
Ռուանդայի ցեղասպանության ժամանակ 100 օրում 800.000 մարդ է սպանվել՝ հիմնականում փոքրամասնություն կազմող Տուտսի բնակչությունից: