| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 7-ին պաշտոնական այցելությամբ Կիգալիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության նախարար Պաուլա Ինգաբերին:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին պաշտոնական այցն Աֆրիկյան մայրցամաք լավ հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Ռուանդայի հետ բազմաոլորտ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ուրվագծելու համար։
Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախարար Մնացականյանը, որպես գերակա ուղղություն, առանձնացրեց նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Նախարար Մնացականյանը նշեց, որ իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը ևս մի կարևոր քայլ է առարկայական մտքերի փոխանակման միջոցով ուղենշելու տվյալ ոլորտներում Հայաստանի և Ռուանդայի միջև համագործակցության հեռանկարները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ ռուանդական ընկերություններն իրենց ակտիվ ներգրավվածությունը կունենան համաժողովին: