Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջին անգամ են գրական տարին ամփոփում հրապարակավ. պատճառը լրատվամիջոցներով գրականության քարոզչության պակասն է:
Նիկողոսյանի հավաստմամբ` գրական էջերին ու հաղորդումներին հեռուստաընկերությունները եթերաժամ չեն հատկացնում` մտածելով, որ այն գովազդ չի բերի:
«Գրական տարին չէի ասի, որ հարուստ էր իրադարձություններով, մանավանդ որ իրադարձություն ասելով հասկանում են երեւույթ, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Տարվա ընթացքում եթե հետեւենք հեռուստաընկերություններում եւ մամուլում սփռված տարբեր հայտարարություններին, կտեսնենք, որ գրական աղմուկներից մեծ մասն էլ շինծու է»,- ասաց Արք. Նիկողոսյանը:
Վերջինս նշեց նաեւ, որ ցավալի է` երբեմն երկրորդական, երրորդական հեղինակներ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում մամուլի կողմից, քան` ճշմարիտ արժեքները:
«Ամենակարեւոր խնդիրը 2010թ. գրող-ընթերցող կապի սերտացումն էր` շնորհիվ ինտերնետի եւ Կարեն Անտաշյանի բացած «Գրանիշ» գրական բլոգի: Առաջին անգամ գրական դաշտում լույս տեսան արժեքավոր գրքեր, ինչպիսիք են Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես», Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ», Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը», որոնք ոչ մի ուշադրության չարժանացան ԶԼՄ-ի կողմից, չնայած գրախանութներից շատ շուտ «անհայտացան»:
Գրող Կարեն Անտաշյանը նույնպես նշեց լրագրողների հոգածության պակասը: Նա նաեւ կարեւորեց 2010թ. Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելը:
«Ինտերնետային բում ունեցանք 2010-ին, ինչը էապես նպաստեց նրան, որ մենք կարողացանք գրականությունը տեղափոխել ինտերնետի ակտիվ քննարկման եւ տարածման դաշտ: Հայ գրականությունը երբեք ընթերցողներին այդքան մոտ չէր եղել, որքան` 2010-ին»,-ասաց Կարեն Անտաշյանը: