|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը պատարագի հայերեն գիրք է տպագրել:
Ըստ «Ակօս»-ի՝ «Սուրբ պատարագ» անունը կրող 264 էջանոց գրքում տեղ են գտել հայերեն զանազան աղոթքներ, նաև` գրաբարյան աղոթքների ժամանակակից տարբերակները:
Սարկավագ Վաղարշակ Սերոբյանը, ով գրքի ներածականն է հեղինակել, «Ակօս»-ի հետ զրույցում նշել է, որ շատ է ցանկացել, որ գիրքը հրատարակվի: Նա հայտնել է, որ տպագրման աշխատանքներն սկսել են 5 տարի առաջ, նաեւ տեղեկացրել, որ գիրքն արդեն բաժանվել է բոլոր եկեղեցիներին, որոնք պատարագի մատուցման օրերին կբաժանվեն ժողովրդին, իսկ նրանք, ովքեր կցանկանան գնել, հեշտությամբ կարող են ձեռք բերել այն: