Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Երեւանի քաղաքապետի հրաժարականին՝ ասաց. «Նոր եմ Հայաստան վերադարձել, տվյալ հարցի մասին շատ չգիտեմ, բայց այսպես եմ մտածում՝ եթե կա այդպիսի երեւույթ, որի մասին խոսվում է՝ պետք է քրեական գործ հարուցված լիներ, եւ ՀՀԿ-ն նաեւ վերաբերմունք ցուցաբերեր իր անդամի նկատմամբ»: Հրաժարականը նա թեեւ դրական գնահատեց, սակայն հավելեց. «Դա ինձ համար թերի է: Եթե այդ ամենը համապատասխանում է իրականությանը՝ բնական է, որ պետք է քրեական գործ հարուցվի: Եվ կսպասեմ, որ ՀՀԿ-ն կեցվածք ցույց տա»: