|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
18 արդարների գործով դատական այսօրվա նիստում Բագրատ Սրբազանն իր խոսքում հիշեցրեց, որ այսօր Ավագա Հինգշաբթի է, եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի կարգը, հետո կշարունակվեն այլ ծեսեր, մինչդեռ ինքը արդեն հինգերերոդ տաղավար տոնն է անցկացնում ՔԿՀ խցում։
«Այսօր ոչ թե Ավատարանն է գործողության մեջ, ոչ թե Ավետարանի արտացոլանքն է մեր կյանքում, այլ մեր կյանքի արտացոլանքն է Ավետարանում, համարձակվեմ այդպես ասեմ։ Այնպես, ինչպես մեադրանք կար Հիսուսի մասին թե մոլորեցնելու, թե ահաբեկչության, թե պետական կարգը տապալելու մասին, այնպես էլ մեր մասին է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա դատավորին հարց ուղղեց՝ ի՞նչ հիմքով է ինքն ու տասնյակ այլ մարդիկ ազատությունից զրկված։
«Հինգերորդ տաղավար տոնը ես անցկացնելու եմ իմ մենության խցում։ Ես երջանիկ եմ դրանից, բայց տրամաբանությունն եմ ուզում հասկանալ, թե ի՞նչ հիմքով են մարդիկ զրկվել ազատությունից։ Մենք ընդունել ենք խաչելութթյան ճանապարհը, ընդունել եմ Հիսուսին խաչակից լինելը, բայց միաժամանակ ես բացաձակ կասկած չունեմ Հարության խորհրդի համար, և հարության խորհուրդը մեր ժողովրդի համար չի ուշանա»,-ասաց նա։