Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գիտության մարդիկ թողնում են իրենց աշխատանքը, կամ մեկնում են արտերկիր կամ էլ այլ աշխատանքով զբաղվում: Վերջին 10 տարում ունեինք 28 հազար գիտաշխատող, այսօր՝ 7 հազար: Գիտնականներին հատկացվող գումարը շատ քիչ է, և նույնիսկ 2011-ի բյուջեում ամրագրված գիտնականներին հատկացվող գումարի աճը էական փոփոխություն չէ»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը: Այս առումով, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը զարմանքով նշեց, թե ինչու, ասենք, առողջապահության, մշակույթի ոլորտի աշխատողներին հատկացվող գումարի մասին չեն խոսում, այլ միայն գիտության եւ գիտնականների: Հարցին ի պատասխան` Ռուզան Առաքելյանն ասաց, որ մեր երկրի զարգացման հեռանկարը գիտության մեջ է եւ գիտության ոլորտ ասելով` պետք է հասկանալ նաեւ բժիշկ-գիտնականներին, ընդգրկել մշակույթի բնագավառում արված գյուտերը:
Անցած տարի կիրառական հետազոտությունների համար պետբյուջեից հատկացվել է 10 մլն դրամ, այս տարի` 17, բացի այդ` 500 հազար թոշակառուներից 3 հազարին 2011թ. պետբյուջեից նախատեսված է հավելավճարներ տալ:
Ռուզան Առաքելյանը կարծում է, որ գիտության աշխատողների աշխատավարձը բարձրացնելով 9 տոկոսով՝ նրանց միջին աշխատավարձը դառնում է 55-60 հազար, որը զգալի փոփոխություն չէ` հաշվի առնելով նաև հանգամանքը, որ գիտաշխատողների համար նախատեսված հավելավճարները մնացել են անփոփոխ: