Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ դպրոցները կունենան նաև վարչատնտեսական մասի համակարգող:
Նախագծով սահմանվում է, որ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը:
«Հստակեցրել ենք տնօրենի և համակարգողի գործառույթները՝ հստակ թվարկելով դրանք: Հստակեցրել ենք նաև վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու հնարավորությունը. համակարգողի համար սահմանել ենք պարտավորություն՝ ամեն տարի խորհրդին ներկայացնել կատարված աշխատանքները», - ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Ֆիքսվել է, որ դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել կամ լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ:
Նախատեսվել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի նաև 5 տարվա հավելավճարը:
«Էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ հնարավորություն պետք է տա գնալ ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը: Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ, համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի», - ասաց փոխնախարարը: