Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների հասարակական նախաձեռնությունը բողոքի ցույց է կազմակերպել ՀՀ կավավարության շենքի դիմաց: Նրանք կառավարությունից պահանջում են հանդես գալ «Ժամանակավորապես անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: «Առայժմ կառավարությունից որեւէ պատասխան չենք ստացել: Այսօր նամակ են ուղարկելու վարչապետի ընդունարան`պանաջելով որ նա մեզ անձամբ ընդունի մեր մտահոգությունները լսելու համար»,- ասաց նախաձեռնության անդամ Տաթեւիկ Էդոյանը:
Օրենքի գործող տարբերակը սահմանում է, որ յուրաքանչյուր աշխատող եւ հղիության, հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձ, ով ստանում է ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատաիկից բարձր աշխատավարձ, ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում ստանալու է միայն նվազագույն աշխատավարձի հինգապատիկին համարժեք փոխհատուցում (այսօր՝ 150.000 դրամ, հունվարի 1-ից` 162.500 դրամ)` նախկինում իր ողջ աշխատավարձին համարժեք փոխհատուցում ստանալու համար:
«Դեռ ամուսնացած չեմ, բայց ուզում եմ իմ ապագա երեխան ծննդաբերել Հայաստանում: Սակայն եթե մեր բնակչությունը գնալով նվազում, արտագաղթը շատանում, ծնունդների թիվը կրճատվում է, մենք չենք կարող գնալ դեպի զարգացում»,- մտահոգված էր տիկին Մարտեմը: