կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 14:13
Հասարակություն

Հղիները կառավարության մոտ բողոքի ակցիա կանցկացնեն

Հղիները կառավարության մոտ բողոքի ակցիա կանցկացնեն

Վաղը` 12:30-ին, կառավարության շենքի առջեւ մի խումբ մտահոգ քաղաքացիներ կանցկացնեն բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ:

 

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր: Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են:

 

Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին: Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ներին լայնորեն տարածել ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն»: