|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հարցումներ անցկացնող Wciom.ru վեբ-կայքը պարզել է, որ եթե Ռուսաստանի նախագահական ընտրությունները հիմա անցկացվեին և եթե Վլադիմիր Պուտինը չմասնակցեր այդ ընտրություններին, ապա Դմիտրի Մեդվդեևը միանշանակ կհաղթեր ընտրություններում: Wciom-ն այս եզրակացությանը եկել է իր՝ վերջերս անցկացրած հարցման արդյունքում:
Ըստ այդ հարցման՝ Մեդվեդևը 50 %-ից ավելի ձայներ կհավաքեր: Հարցման արդյունքում երկրորդ տեղում է եղել Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5 % ձայներով, իսկ Կումունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը 4 % ձայն է հավաքել:
Մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ հասարակությունն ավելի շատ վստահում է Պուտինին՝ 48 %, քան Մեդվեդևին՝ 42 %: