| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՊՀ /ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում և իրավագիտություն ֆակուլտետի/ ուսանող Վազգեն Գալստյանը հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից մեկշաբաթյա դասադուլ է անելու ԵՊՀ-ի մոտ:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրենք բազմիցս նշել են, որ դասադուլը պայքարի ձեւ չի, սակայն որոշ ուսանողներ անում են այն, ինչ իրենք են ճիշտ գտնում:
Ըստ Գրիգորյանի, դասադուլը ուսանողի վրա բացասականորեն կանդրադառնա այնքանով, որ վերջինս, այնուամենայնիվ, կստանա բացականեր, որի արդյունքում էլ կնվազեն նրա կրեդիտները:
«Տղան միջազգային հարաբերությւոններում է սովորում, այսինքն` 400-500 000 դրամ վարձ է վճարում: Դե, եթե նա գտնում է, որ կարող է այդքան վարձ վճարել եւ դասերին չմասնակցել, թող չմասնակցի»,-ասաց Գրիգորյանը: