կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-08 01:57
Աշխարհ

Թուրք դեսպանը բարկացրել է ավստրիացիներին

Թուրք դեսպանը բարկացրել է ավստրիացիներին

«Դաշնային նախարար, ես մի խնդրանք ունեմ... Թուրքիայի դեսպան Քադրի Էչվեթ Թեզչանին «պերսոնա նոն գրադա» ճանաչել և պահանջել նրա անմիջապես հեռացումը»: Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Էվալդ Ստադլերի այս խոսքից հետո ամբողջ խորհրդարանը սկսել է բուռն ծափահարել:

 

Վերջերս Ավստրիայում Թուրքիայի դեսպան Էչվեթ Թեզչանը հարցազրույց էր տվել, որտեղ նա Ավստրիայի պետքարտուղարին էր դիմել և պահանջել «չմիջամտել Թուրքիայի ինտեգրացիոն գործընթացներին»: Նա հայտարարել էր նաև, որ Ավստրիայում թուրքերին վերաբերում են ինչպես վարակի, և մեղադրել էր ավստրիացիներին Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրվելու հետ կապված բոլոր խնդիրների մեջ:

 

Սա բարկացրել է ավստրիական խորհրդարանի պատգամավորներին, հատկապես Էվալդ Ստադլերին:

 

Ստադլերն իր ելույթում նշել է Թուրքիայում տեղի ունեցած մի քանի դեպքեր՝ ցանկանալով ցույց տալ թուրքերի էությունը: Ներկայացնելով թուրքերի կողմից մի քանի արքեպիսկոպոսների սպանությունների դեպքեր՝ Ստադլերը հայտարարել է, որ Թուրքիայի նվիրվածությունը կրոնի և դավանանքի ազատությանը կեղծավորություն է:

 

«Մենք ձեզ չենք խնդրել Անատոլիայի բոլոր անգրագետներին մեզ մոտ ուղարկել, Թուրքիան է նրանց ուղարկել: Մենք ձեզ չենք խնդրել Անատոլիայի քարե դարի մտածելակերպով իսլամիստներին ուղարկել, մարդիկ, ովքեր իրենց 16-ամյա աղջկան կենդանի թաղում են՝ «արտաամուսնական հարաբերություններ» ունենալու համար... Այս ամենից հետո դեսպանը բողոքում է, որ նրանք ինտեգրված չե՞ն»,- ասել է Ստադլերը:

 

Պատգամավորն անդրադարձել է նաև Թուրքիայի Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածին և նշել, որ եթե դեսպանն իր խոսքը Թուրքիայի հասցեին ասած լիներ, ապա վաղուց ձերբակալված կլիներ: «Սա այն Թուրքիան է, որ մեզ ասում է, թե ինչ անենք: Պարոն դեսպան, վերադարձեք ձեր Ստամբուլ, ձեր «հրաշքների աշխարհը»,- ասել է Էվալդ Ստադլերը: