| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանում ազգային հատկանիշով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը և արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին Արդբեջանը թույլ չի տվել Ադրբեջան մուտք գործել Քրիստինա Գևորգյանին, որը ցանկանում էր տոներն անցկացնել Բաքվում:
«Տոների ընթացքում եղել են միջադեպեր: Մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում: Մենք մշտապես բարձրացում ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում` ոչ ճիշտ և ոչ լավ»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա` նման դեպքերը հակասում են մի շարք ռուս-ադրբեջանական համաձայնագրերի ոգուն ու տառին:
Նշենք, որ ադրբեջանական Haqqin.az-ը կայքր վերնագրել է նյութը այսպես` «Զախարովան դարձյալ «վրա է տվել» Ադրբեջանին»: Կայքը մեղադրում է Զախարովային հայամետ դիրքորոշման մեջ: