|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Թուրքիայում համալսարանների կողմից կազմակերպված խնջույքներից մեկի ժամանակ գլխաշորով ուսանողուհուն ուսերի վրա բարձրացնելու պատճառով մեծ աղմուկ է բարձրացել:
Ըստ Milliyet-ի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սելչուք Օզդաղը խիստ քննադատության է ենթարկել աղջկա պահվածքը` նշելով նաև, որ շատացել է այն աղջիկների թիվը, որոնք գլխաշորով են, սակայն միշտ պատրաստ են այն հանել:
Օզդաղի այս խոսքերի հետ ոմանք համամիտ են եղել, ոմանք էլ քննադատել են: