|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երևանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես. «Քանի որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաև աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»:
Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։ Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում և վնասում էին, հիմա, երբ Երևանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել և «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։
Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան և մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։