|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 28-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը գանձարանից կբերվի Ս. Էջմիածնի Մայր տաճար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մայր աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ մինչ այս Սուրբ Գեղարդը դուրս էր բերվում յոթ տարին մեկ անգամ՝ Մյուռոնօրհնության օրը:
«Արդեն մեկ տարի է` Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետի որոշմամբ` Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը հիշատակվել է նաև որպես Սուրբ Գեղարդի ուխտի օր, և այդ օրն այն դուրս կբերվի: Այն Մայր տաճարում կդրվի առավոտից մինչև երեկո, և հավատացյալները հնարավորություն կունենան մոտենալու Գեղարդին՝ իրենց աղոթքը մատուցելու, քանի որ այն իր մեջ աստվածային զորություն է պարունակում՝ հոգու և մարմնի բժշկություն ապահովելով»,- ասաց տեր Ասողիկը:
Նա նշեց նաև, որ Սուրբ Գեղարդը Թադևոս առաքյալը Հայաստան է բերել 1-ին դարի երկրորդ կեսին, և բավական երկար ժամանակ այն պահվել է Արևմտյան Հայաստանի Արտազ գավառում, որից հետո տեղափոխվել է Այրիվանք, դրա համար էլ վանքն ավելի շատ հայտնի է որպես Գեղարդավանք: