|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԻՊ-ից նավթ գնելու մասին Թուրքիային ուղղված Ռուսաստանի մեղադրանքները համեմատել է խորհրդային քարոզչամեքենայի հետ. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Սառը պատերազմի տարիներին կար խորհրդային քարոզչամեքենա։ Ամեն օր այն զանազան ստեր էր հորինում, որոնց, առաջին հերթին, հավատում էին իրենք ու սպասում: Այն հատկությունները, որոնք Սառը պատերազմից հետո մեզ թվացել է, թե Ռուսաստանը մոռացել է, վերջին 20-25 տարում ի հայտ են գալիս: Այդ քարոզչությանը ոչ ոք նշանակություն չի տալիս»,- հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ապացույցներ էր ներկայացրել այն մասին, որ թուրքական նավահանգիստներում կայանված են իսլամիստներին ենթակա տարածքներից ժամանած բենզատար մեքենաներ: