|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան զանգվածային ռազմափորձեր կատարելու մասին իրենց որոշումով կորեական թերակղզու վրա պատերազմ են հրահրում:
«Ռազմափորձերը կատարելու անխոհեմ ծրագրի պատճառով կորեական թերակղզու մեջ իրավիճակը պատերազմի շեմին է», - հայտարարել են Հյուսիսային Կորեայի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցները:
Նշենք, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան նախապես հայտարարել էին, որ նոյեմբերի վերջ միացյալ ռազմափորձեր պետք է կատարեին՝ կորեական թերակղզու վրա խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ձգտումը ընդգծելու համար: