Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի Բալըքլը թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը հողին է հանձնվել Կորեական պատերազմի (1950-1953 թթ.) վետերան Արութ Քյոսեն: Թաղումը հայաշատ Գումգափու թաղամասի հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց ուղեկցվել է Թուրքիայի ԶՈւ-ի պատվո պահակախմբի կողմից: Թաղմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ: Քյոսեի դուստրը՝ Ժաքլին Քյոսեն հայաշատ Բաքըրքյոյում հայտնի դեմքերից է համարվում: Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է թուրքական աղբյուրներից:
Հիշեցնենք, որ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամեն տեսակի քայլեր ձեռնարկեց՝ իր հավատարմությունը ցույց տալու արևմտյան բլոկին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակով: Այդ քայլերից մեկն էլ հեռավոր Կորեա զորքեր ուղարկելն էր, որտեղ բռնկված պատերազմի ժամանակ Թուրքիայից մասնակցեցին 25.000 զինվոր, որոնցից 2500-ը սպանվեց: ԱՄՆ-ի հետ Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության դեմ մղվող պատերազմին մասնակցությունը դժգոհություններ էր առաջացրել Թուրքիայի ներսում, իսկ արևմտյան տերություններն այս քայլը բարձր գնահատեցին, որից հետո Թուրքիան անդամակցեց Հյուսիսատլանտյան դաշինքին: