| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դաշնային Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուսօղլուի հայտարարությունը, ով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն մամուլի ասուլիսում նշել էր, որ Անկարան սատարում է երկրի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչել և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի բռնակցումը»:
Ցեկովը շեշտել է, որ Ղրիմում Չավուշօղլուի նման հայտարարությունը ոչ ոքի չի զարմացնում, Անկարան նախկինում նման հայտարարություններ ևս արել է: Ավելին, սենատորը նշեց, որ Ղրիմին պետք չեն երրորդ երկրների կողմից ռուսական կարգավիճակի ճանաչումը:
«Ղրիմի համար ամենակարևորը Ռուսաստանի ճանաչումն ու աջակցությունն է», - բացատրեց նա:
Ինչ վերաբերում է համաշխարհային հանրությանը, ապա վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն ընդունել, որ Ղրիմը Ռուսաստանի մի մասն է, քանի որ սա մի կատարված պատմական փաստ է, որը պետք է հաշվի առնել: