կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-25 15:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետությունը միայն իրավունքների ժամանակ չպիտի հիշի իր քաղաքացիներին, այլև պարտականությունների․ Գևորգ Պետրոսյան

Կառավարությունը պարտավոր է սահմանել կարգ՝ քաղաքացիների կրած վնասները հատուցելու մասին՝ ըստ Yerkir.am-ի արտակարգ դրության մասին ՀՀ օրենքի այս հոդվածը հիշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության հրավիրած հատուկ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի արդյունավետության հարցը։

«Ամենակարևոր խնդիրը այսօր մարդկանց այս վիճակից դուրս բերելն է․ թե չէ՝ վարչահրամայական մեթոդներով՝ այստեղ ճանապարհ փակել, այնտեղ ԲՄՊ կանգնեցնել, այդպես չի լուծվելու հարցը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա հիշեցրեց ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանը սոցիալական պետություն է և ընդգծեց, որ այս պայմաններում պետությունը անպայման պետք է հոգ տանի քաղաքացիների գոնե նվազագույն կենսապահովման պահանջները հոգալու մասին։

«Պետությունը մենակ էն ժամանակ չպիտի հիշի իր քաղաքացիներին, երբ իրավունքներ ունի քաղաքացիների նկատմամբ, այլև պետք է իրեն դրսևորի, երբ պարտականություններ ունի քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հատուկ նիստ է հրավիրել, որտեղ պատրաստելու են առաջարկների արձանագրություն կորոնավիրուսի համաճարակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար և ներկայացնելու են ԱԺ նախագահին և Կառավարության ղեկավարին։

Մանրամասն՝ տեսանյութում․