Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՙՌեգնում՚ գործակալությունը, հղում կատարելով ազգությամբ հայ ինչ-որ խոշոր գործարարի, որը ցանկացել է անհայտ մնալ, երեկ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ հայկական սփյուռքի կոորդինացիոն կենտրոնները սկսել են նախապատրաստվել ղարաբաղյան նոր պատերազմին: Ըստ նույն աղբյուրի` այդ կոորդինացիոն կենտրոնները ստեղծել են 4 երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուրուգվայի եւ Ռուսաստանի մի քանի հայ խոշոր գործարարներ: Այն հավաքագրելու է ռեզերվիստների եւ վետերանների, որոնք Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանի տարածքով հակամարտության գոտի կտեղափոխվեն օդային տրանսպորտի միջոցով: ՙՊրեվենտիվ մոբիլիզացիա՚ անունը կրող այս ծրագիրն, ըստ այդմ, իրականացվում է վերջերս ստեղծված ՙՀայ ռեզերվիստների եւ վետերանների միություն՚ միջազգային հայկական հասարակական շարժման շրջանակներում: Ըստ իբր այդ անանուն աղբյուրի` հաշվարկվել է, որ համասփյուռքյան մոբիլիզացիայի արդյունքում հնարավոր է մինչեւ 200 հազար հայ հավաքագրել 38 երկրներից: Մի քանի առաջատար երկրների հատուկ ծառայությունների նախկին ու գործող աշխատակիցներ համապատասխան տեղեկատվա-վերլուծական տվյալներ են հավաքում անխտիր բոլոր ռեզերվիստների մասին, որպեսզի հանկարծ ՙՍփյուռքի այդ բանակում՚ թշնամիներ կամ լրտեսներ չհայտնվեն: Իսկ ՙՌեգնումի՚ այն հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի պետությունը կամ իշխանությունն օժանդակում այս նախաձեռնությանը, գործակալության անանուն աղբյուրը պատասխանում է. ՙԱյդ մասով ես առայժմ փակագծեր չեմ բացի: Աստանայից հետո ամեն ինչ ինքնաբերաբար կպարզվի՚:
Սա առաջին դեպքը չէ, որ ռուսական այս գործակալությունը կարեւորագույն իրադարձությունների նախաշեմին կամ դրանցից անմիջապես հետո, նման սենսացիոն տեղեկատվություն է հրապարակում: Եվ գրեթե բոլոր դեպքերում հղումները կատարվում է անանուն աղբյուրներին: Ուշադրություն դարձնենք` Կրեմլի ոչ պաշտոնական դիրքորոշումների մունետիկը հանդիսացող այս գործակալությունը վերոնշյալ տեղեկատվությունն իր կայքում զետեղում է ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից առաջ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Ադրբեջան եւ Հայաստան կատարելիք այցի ճիշտ նախօրեին....
(Շարունակությունը կարդալ ԵՐԿԻՐ թերթի Քաղաքականություն բաժնում)