|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կենտրոնական բանկը իր ծառայողական մեքենաներն արդեն ապահովագրել է, բայց թե ո՞ր ապահովագրական ընկերությունում: «Դա հրապարակման ենթակա չէ, քանի որ շուկայի վրա կազդի»,- ԵՐԿԻՐ-ին ասաց ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Պետական համակարգին սպասարկող ծառայողական մեքենաները դեռ ապահովագրված չեն, սակայն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Գաբրիելյանը հորդորում էր, որ շտապեցնեն քաղաքացիներին: «Պետական մեքենաների ապահովագրության հարցը դեռ բյուջեի պլանավորման փուլում է, սակայն վստահեցնում եմ Ձեզ, որ դեկտեմբերի վերջին ծառայողական չապահովագրված մեքենա չի լինի»,-ավելացրեց Գաբրիելյանը:
Ըստ ներկայացված վիճակագրության` այսօր ապահովագրվել է մեքենաների 10 տոկոսը, այս թվի մեջ, իհարկե, չկա պետական և ոչ մի մեքենա:
«Դեկտեմբերի 32-33 արդեն ուշ կլինի մեքենա ապահովագրելու համար, իսկ եթե մտածում եք, որ ժամկետը երկարացվելու է, ապա դրա հավանականությունը գրեթե զրո է, քանի որ այն օրենքով, իրավական փաստաթղթերով հաստատված է»,- երկմտող մարդկանց համար տխուր նոտայով տեղեկացրեց Գաբրիելյանը: