| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Մեթյու Անդերսոնը 50 միլիոն «spam» նամակ է ուղարկել, որը «click» անելու հնարավորություն ունեցող հավելված է ունեցել: 50 միլիոնից 200.000-ը սեղմել են հղումի վրա, և նրանց համակարգիչը մի վիրուսով է վարակվել, որը համակարգիչները «հպատակեցրել» է հակերին:
Այնուհետև Անդերսոնը կարողացել է համակարգչից անձնական ֆայլեր և նկարներ վերցնել, նույնիսկ միացրել է մարդկանց անձնական օգտագործման վեբ-տեսախցիկները: Այսպիսով կարողացել է լրտեսել իր «զոհերին», իսկ վերջիններս բոլորվոին տեղյակ չեն եղել, որ իրենց հետևում են:
Երբ նրան չորս տարվա ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալել են, ոստիկանները նրա մոտ տասնյակ մարդկանց նկարներ և տեսաձայնագրություններ են գտել:
Հակերն այսօր Լոնդոնի «Southwark Crown» դատարանում 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել, սակայն ամենայն հավանականությամբ նրա ազատազրկումը ինը ամիս կտևի՝ մի շարք մեղմացնող հանգամանքների շնորհիվ, որոնցից մեկն էլ այն է, որ նա հինգ երեխայի հայր է: