Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Օրենքով գող» Պզոն` Արեն Ղազարյանը, ԱՄՆ-ում 37 ամսվա բանտարկության է դատապարտվել բժշկական ապահովագրության ոլորտում խոշոր խարդախություն իրականացնելու համար. ԱՄՆ-ին հասցված վնասի չափը 163 մլն դոլար է. տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
48-ամյա Ղազարյանն ընդունել էր իր մեղքը դեռեւս անցյալ տարվա ամռանը: Նա ձերբակալվել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից 2010-ին, նրա հետ մեկտեղ ԱՄՆ տարբեր նահանգներում ձերբակավել էր հանցավոր խմբի 73 անդամ:
Դատարանը որոշել է, որ, բացի բանտարկությունից, Պզոն պետք է 60 հազար դոլար տուգանք վճարի, նաեւ բռնագրավվելու է նրա անձնական գույքը:
Արեն Ղազարյանը «օրենքով գող» է ձեռնադրվել Դոնի Ռոստովում 1991 թվականին: Մինչեւ 90-ականների կեսը ՌԴ տարածքում զբաղվել է զենքի անօրինական վաճառքով եւ թմրանյութերի մաքսանենգությամբ: