|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մայիսի 26-ին Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնակիցը` Նինո Բուրջանաձեի թիկնազորի ավտոմեքենաներից մեկի վարորդ Շաքրիա Զուրաշվիլին, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման. տեղեկացնում է apsny.ge-ն:
Հիշեցնենք, որ Ռուսթավելի պողոտայում մայիսի 26-ին ընդդիմության բողոքի ակցիան ցրելու ժամանակ ընդդիմության առաջնորդները` Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ, փախուստի էին դիմել, եւ նրանց ավտոմեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել իրավապահ մարմինների մի աշխատակցի, որը տեղում մահացել էր:
Ի դեպ, միջադեպի առթիվ ձերբակալված 5 անձանցից 4-ը դատապարտվել են 3-4 տարվա ազատազրկման, իսկ մեկի դատական գործը դեռ շարունակվում է: