|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Մարտի 1-ի գործով» ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը:
Մուշեղ Սաղաթելյանը ազատ է արձակվել վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ: Նա հայտարարել է, որ միանալու է իր ընկերներին և շարունակելու է քաղաքական պայքարը մինչև հաղթանակ:
Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և մեղադրվում էր ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին-2-րդ` (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով, (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: