Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պաշտոնից կազատի ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և զեկուցվող նախագծով նույն մարզում մարզպետ կնշանակի Մուշեղ Մուրադյանին:
Կառավարության որոշման նախագծում ասվում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նազելի Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: