կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 04:46
Տնտեսական

Արցախում գործազրկության մակարդակն աճում է

Արցախում գործազրկության մակարդակն աճում է
2011թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի 32500 դրամ` գործող 30000-ի փոխարեն: Այս առաջարկությունն է այսօր կառավարության քննարկմանը ներկայացրել սոցապահության նախարար Նարինե Ասծատրյանը, ինչն էլ արժանացել է գործադիրի հավանությանը:

Կառավարությունը հաստատել է նաեւ զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագիրը եւ դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Սոցապահովության նախարարի խոսքերով,     2010թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում գործազրկության միջին մակարդակը կազմել է 5,7 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,1 տոկոսով:

Վարչապետ Արա Հարությունյանն անդրադառնալով աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշռին, որը շարունակում է բարձր մնալ եւ կազմում է գործազուրկների թվաքանակի 93 տոկոսը, տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարեց մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնապաստեն կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը: