|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին: Այս մասին հայտնել է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել: Լճի մակարդակի ամենից մեծ իջեցում տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
2010-2023թթ. ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում միջինը լճի մակարդակը իջել է 18սմ-ով, 2024թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ իջել է 5 սմ-ով: