|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ղ ե ր ձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Եվրոպայում կազմակերպվող ամենամյա ֆոնոտոնի մասնակիցներին: Ուղերձում ասված է, որ Արցախ աշխարհում իրականացվում են ռազմավարական նշանակության բազում ծրագրեր և այդ ծրագրերի իրականացման գործում հատկապես ակտիվ է եվրոպահայ համայնքը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի ժամանակ: Եվրոպայում «իրականացվող ֆոնոտոնները աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ: Ես անձամբ ականատես եմ եղել այդ աշխատանքներին և հպարտության պահեր ապրել` տեսնելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը, ուժերի ներածին չափով Հայրենիքին օգտակար լինելու ձգտումը: Նման մթնոլորտի ձևավորումը նաև հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կատարած աշխատանքների արդյունքն է: Արցախցիները դա լավ գիտեն և բարձր են գնահատում: Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք մեր հայրենանվեր գործը, էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և պատվով կլուծենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»,- գրել է Արցախի նախագահը: