Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը գրում է․
«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի թրքամետ իշխանությունների կողմից կազմակերպած սադրանքի հետևանքով և ուղիղ արգիշտի քյարամյանի հրահանգով ապօրինաբար ձերբակալեցին ինձ և իմ ընկերներին ու տարան բանտ, որից հետո հետևեց իշխանություների կազմակերպած կեղտոտ, անբարոյական, լկտի քարոզչությունը մեր մասին՝ մտան իմ անձնական կյանք, բոլոր հնարաոր ձևերով փորձեցին վարկաբեկել մեզ:
Քարոզչության մասշտաբները այնքան լայն էին, որ նույնիսկ մեր շրջապատի և ինձ ճանաչող մարդիկ հավատացել էին այդ քարոզչությանը: Քարոզչության ֆոնին գրեթե չերևաց, որ ապօրինի 5 ամիս պահեցին բանտում, քննիչների սարքած գործի արդյունքում, փաստացի ես և իմ ընկերները քաղբանտարկյալ էինք:
Անցել է 1 տարի, գործը ոչ միայն չի փակվել այլև դատավորին են փոխել և լրիվ զրոյից է սկսվելու, իսկ այն հոդվածը , որը առաջադրել էին մեզ բնականաբար չի ապացուցվում:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին էին, ովքեր հավատում էին, որ սա այս թուրքական ռեժիմի կեղտոտ ձեռքի գործն է, որը անում էին պայքարող մարդկանց չեզոքացնելու համար:
Չէի ուզում ոչինչ գրել, բայց այսօր՝ ուղիղ մեկ տարի հետո, ուզում եմ ասել, որ մենք հետ չենք կագնելու մեր պայքարից, մեզ բանտերով չեք կարող վախեցնել, մենք պայքարելու ենք մեր հայրենիքի համար, ոչինչ չի փոխվել իմ ու իմ ըկերների մոտ: Ավելին՝ այս մի տարվա մեջ ավելի շատ եմ համոզվել, որ թուրքահպատակ իշխանություններ են, և մեր Երկիրը ավելի վատ վիճակում է քան մեկ տարի առաջ էր: Ուստի ավելի մեծ ուժով պիտի պայքարենք:
ՄԱՅԻՍԻ 20-ին՝ ԺԱՄԸ՝ 12:00-ին, Կոռնիձորում հանդիպում ենք` աշխարհին ասելու, որ մենք զիջելու հայրենիք չունենք»: