կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-19 04:28
Հասարակություն

Վանյանից պատիվ են պահանջում

Վանյանից պատիվ են պահանջում

Լրագրող Լուսինե Վայաչյանը մոտ տասն օր առաջ Facebook սոցիալական ցանցում ստեղծել էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հրավերքի էջ: Սրա պատճառով տարբեր օգտատերեր երկու օր շարունակ նրա հասցեին հայհոյանքներով ու վիրավորական խոսքերով մեկնաբանություններ են թողել: Այնինչ` փառատոնի անցկացման նախաձեռնող Գեորգի Վանյանը չի էլ միջամտել այդ ամենին:

 

Իսկ երեկ Լ. Վայաչյանը Facebook-ում տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Երեկ չէ առաջին օրը ես պարզեցի, որ Գեորգի Վանյանն ինձ հանել է իր ընկերների ցուցակից. չեմ հասկանում` ի՞նչ պատճառով, երեկ էլ «Կենտրոնով» ասել է, թե ինձ սպառնալիքներով «քաշել» են փառատոնի հակառակորդների շարքերը: Ինձ սպառնացել ու հայհոյել է «Ադբեջանական փառատոնի վրա տժժժժժժ» միջոցառման էջից Սեւակ Շիրաչյանը, իսկ Հրաչյա Բարխուդարյանը, ով հենց էդ էջը բացողն է, ու Տիգրան Քոչարյանը, իմանալով իմ մասնակցության մոտիվացիան ու բուն գործողությունները, ամեն ինչ արել են, որ էդ ամենը դադարեցնեն ու դադարեցրել են:

 

Գաղափարապես ես չեմ եղել նրանց հետ համաձայն, նրանք էլ ինձ հետ, սակայն մենք կարողացել ենք ցիվիլ շփվել եւ նույնիսկ որոշ կոմպյուտերային-ինտերնետային հարցերում օգնել են ինձ: Իսկ էդ խմբում ես տվել եմ մասնակցության համաձայնություն, որպեսզի կարողանամ գրել ու նյութերիս լինքերը դնել:

 

Հրաչյա Բարխուդարյանն ու Տիգրան Քոչարյանը իմ ֆեյսբուքյան ընկերներն են, «приятель»-ներ, իրար վատը չենք ուզում, նորմալ շփվում ենք ֆեյսբուքում եւ այլն, չնայած` մեր կարծիքները շատ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր բեւեռներում են:

 

Ես Գեորգի Վանյանից պահանջում եմ բացատրություն, թե ինչո՞ւ է նա նման բան ասել: Նաեւ կխնդրեի այլեւս չճշտված ինֆորմացիա չտարածել իմ քաղաքացիական դիրքորոշման մասին, ու չարատավորել իմ անունը` անվանելով վախկոտ ու դավաճան, չնայած բառացիորեն դավաճան չի անվանել, բայց երեույթը՝ հակառակորդի ճամբարն անցնելու, արդեն իսկ դավաճանություն է:

 

Ես էդպիսին չեմ ու պատիվ եմ պահանջում, եւ խնդրում եմ առաջին հերթին Վանյանի հետ մեր ընդհանուր ընկերներին, նաեւ ով չի տանում անազնիվ արարքն ընկերության մեջ, եթե Վանյանն ինձ սպառիչ մեկնաբանություն ու բացատրություն չտա, ընտրություն անել իմ եւ Գեորգի Վանյանի միջեւ, քանի որ կամ ինձ պիտի հավատան, կամ իրեն»: