կարևոր
6118 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 13:15
Տնտեսական

2022-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով. Պարսյան

2022-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով. Պարսյան

2022 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով։

Ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8,6 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 37,2 տոկոսով, մասնավորապես՝ շենքերի, շինությունների, ջրամբարների, ջրատարների, էլեկտրահաղորդման գծերի, խոշոր մայրուղիների կառուցման աշխատանքները շարունակաբար թերակատարվում են, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն այս, այլ նաև հաջորդ տարիների տնտեսական զարգացմանը։

Սուրեն Պարսյան

Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու