|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան կվճարի վերջին ամիսներին Ռուսաստանի ուղղությամբ հասցրած հարվածների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախագահը նույնպես խոսել է այդ մասին. Ուկրաինան ստիպված է լինելու վճարել վերջին ամիսներին իրականացված գործողությունների համար։ Հիմա հենց դա է տեղի ունենում։ Մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը և բավականին հետևողականորեն հարվածներ են հասցնում այն թիրախներին, որոնք նպատակահարմար են համարում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը և երաշխավորի, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հարված հասցնել նրան:
«Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը բոլորին քաջ հայտնի են։ Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հայտարարել Ռուսաստանին 40 օրվա ընթացքում ջախջախիչ հարված հասցնելու ծրագրերի մասին, ինչպես, օրինակ, հնչեցվել էր Կիևից», - նշել է Պեսկովը: