Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես սննդամթերքի ու հագուստի կեղծումների դեպքում, այնպես էլ համակարգչային ծրագրային ապահովման դեպքում են լուրջ վտանգներ ու ռիսկեր են առաջանում:
«Մարդիկ, ովքեր օգտագործում են կեղծ ծրագրեր, մենակ են մնում դրանցից բխող պրոբլեմների հետ: Եվ այդ խնդիրները իրական են, ոչ թե վիրտուալ: Իսկ եթե օգտագործում են լիցենզավորված ծրագրեր, ապա ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել արտադրողին»,- ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Microsoft-ը ծրագրահենության դեմ պայքարելու համար ամբողջ աշխարհում ամեն տարվա նոյեմբերի 17-ին անցկացնում է Սպառողների իրավունքների պաշտպանության օր: Միջոցառման նպատակը սպառողներին տեղեկացնելն է կեղծված ծրագրային ապահովման համաշխարհային խնդրի մասին: Այս տարի առաջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանության օրը նշվում է նաեւ Հայաստանում:
Ինչպես աշխարհի տարբեր երկներում, այնպես էլ Հայաստանում անց են կացվել հարցումներ: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել լիցենզավորված ծրագրեր: Մեկ համակարգչում Windows 7 Professional տեղադրելու համար պետք է վճարել 24.500 դրամ՝ 7 տարվա անվճար սպասարկման երաշխիքով: Այնինչ` գրեթե անվճար եւ ոչ օրինական ծրագրերը կարող են հանգեցնել այնպիսի լուրջ պրոբլեմների, ինչպիսին, ասենք, համակարգչում կուտակված ինֆորմացիայի արտահոսքն է:
Գ. Բարսեղյանն ասաց, որ դեռեւս 2006 թվականին երբ ընկերության հայաստանյան գրասենյակը նոր էր բացվել ՀՀ-ում կեղծված ծրագրեր օգատոգրծողները 96 տոկոս էին, իսկ անցյալ տարի թիվը նվազել է շուրջ 6 տոկոսով: