Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչո՞ւ վճարել լիցենզավորված Windows-ի համար, եթե անվճար կարելի է ստանալ չլիցենզավորված Linux օպերացիոն համակարգ: Բացի այս` նշվում է, որ Linux-ի դեպքում համակարգչային վիրուսներից պաշտպանվածությունը նույնպես մեծ է:
«Ցավոք, այս աշխարհում անվճար ոչինչ չկա: Տարբեր են միայն բիզնես մոդելները»,- ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով` Windows-ի գինը համաշխարհային շուկայում մոտ 160-180 դոլար է, արտադրողը երաշխավորվում է նաեւ յոթ տարվա անվճար սպասարկում: Այնինչ` Linux-ը եւ մյուս ծրագրերը տրամադրվում են անվճար, եւ հետագայի համար որեւէ մեկը պատասխանտվություն չի կրում:
«Հետագայում ծրագրերը նորացնելու համար, անվտանգության համակարգը թարմացնելու եւ այլ խնդիրներ առաջանալու դեպքում պետք է վճարել: Սպասարկման գինը 150 դոլար է: Եկեք համեմատենք, թե յոթ տարվա կտրվածքով ո՞րն է անվճար եւ որը վճարովի»,- ասաց Գ. Բարսեղյանը:
Սակայն նշենք նաեւ, որ Linux-ն ու բաց կոդերով ծրագրերն էլ կարեւորվում են կրթագիտական ոլորտում օգտագործելու տեսանկյունից: Ուսանողները լայն հնարավորություններ ունեն գիտական հետազոտություններ անելու, նոր ծրագրեր գրելու համար:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։