|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Microsoft-ը սկսել է Windows XP օպերացիոն համակարգի կիրառման վերջին 1000 օրվա պաշտոնական հաշվարկը. 2014 թվականի ապրիլի 8-ից համակարգիչների պատմության մեջ ամենասիրված համակարգն այլեւս չի կիրառվի:
Թե' ընկերությունները, թե' անհատներ անհավատալի երկար ժամանակ օգտվում են Windows XP-ից եւ դժկամությամբ ենք դրանից հրաժարվում, ինչով էլ բացատրվում է Windows Vista-ի տապալումը:
Microsoft-ի ղեկավարներից մեկը` Ստեֆեն Ռոուզը, իր բլոգում գրել է. «Windows XP-ն զարմանալի համակարգ է, եւ միլիոնավոր օգտագործողներ շնորհակալ են դրա համար, սակայն հրաժեշտ տալու ժամանակն է: Ի վերջո, Windows XP-ով համակարգիչներով աշխատանքը շատ վտանգավոր եւ խոցելի կդառնա` հաքերական հարձակումների առումով»:
Նշենք, որ ներկայումս Windows XP-ով աշխատում է աշխարհի համակարգիչների 51,7 տոկոսը, Windows 7-ով` 27,13 տոկոսը: