|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվայում Սերժ Սարգսյանը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կազմավորման 10-ամյակին նվիրած հանդիսությանը:
Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Միությանը շնորհավորել է հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղձերի իրականացման:
Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: